ԱՄՆ-ում «կլոպների մղձավանջ»․ զբոսաշրջիկներին զգուշացնում են վարակման աճի մասին
ԱՄՆ
ԱՄՆ այցելող զբոսաշրջիկներին զգուշացնում են երկրում տարածվող «կլոպների մղձավանջի» մասին։ Ինչպես գրում է New York Post-ը, հատկապես հարավային նահանգներում՝ Ֆլորիդայում, Տեխասում, Թենեսիում և այլ վայրերում, կտրուկ աճել են կլոպներով վարակման դեպքերը, և ճանապարհորդները հաճախ դրանք իրենց հետ տուն են վերադարձնում։
Փորձագետների գնահատմամբ՝ առավել մեծ ռիսկի տակ են սահմանափակ բյուջե ունեցող զբոսաշրջիկները, որոնք ընտրում են ավելի մատչելի կացարաններ։ Նշվում է, որ էժան հյուրանոցներում և հոսթելներում հաճախ բավարար ուշադրություն չի դարձվում սենյակների մաքրմանը բնակիչների փոփոխությունից հետո, ինչն էլ նպաստում է միջատների տարածմանը։
Նյու Յորքից ճանապարհորդությունների մասնագետ Լի Աբբամոնտեն ընդգծել է, որ երիտասարդներն ու ուսանողները սովորաբար չեն կարևորում կացարանի վիճակը և նախընտրում են ամենաէժան տարբերակները։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռում ուղևորներից մեկը լուսանկարել է կլոպ, որը թռիչքից ընդամենը 20 րոպե անց սողացել էր նրա ոտքով։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)