«Արմավիր» ՔԿՀ-ի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արտակարգ Պատահար
Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։
Այս պահին բանտի ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական բժիշկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
Ըստ տեղեկությունների, մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած կալանավորը Արմեն Գասպարյանն է։ Ըստ կալանավորների, նա տևական ժամանակ ահազանգել է իր առողջական խնդիրների մասին:
Այս տարվա ընթացքում 2-րդ մահն է արձանագրվում դատապարտյալների շրջանում:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)