«Մենք նման հայտարարություններից չենք վախենում». Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի վախենում Իրանի կողմից հնչեցված նախազգուշացումներից՝ կապված Իսրայելին աջակցելու հետևանքների հետ։ Նրա խոսքերը փոխանցում է The Jerusalem Post-ը։
Զելենսկին նշել է, որ նմանատիպ հայտարարություններ լսում են գրեթե ամեն օր և դրանք այլևս չեն ազդում Ուկրաինայի դիրքորոշման վրա։ «Այս տարիների ընթացքում մենք շատ տարբեր հաղորդագրություններ ենք լսել։ Ոչ, մենք չենք վախենում նման հայտարարություններից», — ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինան շարունակելու է իր քաղաքական գիծը՝ անկախ արտաքին սպառնալիքներից կամ ճնշումներից։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)