Reuters․ ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել էր Թրամփին Իրանի հնարավոր պատասխան հարվածների մասին
ԱՄՆ
ԱՄՆ հետախուզական ծառայությունները նախապես զգուշացրել էին նախագահ Դոնալդ Թրամփին, որ Իրանի դեմ հնարավոր հարձակումը կարող է հանգեցնել պատասխան հարվածների՝ ուղղված ԱՄՆ դաշնակիցներին Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հետախուզական հաշվետվություններում նշվել էր, որ նման զարգացումը հանդիսանում է հնարավոր սցենարներից մեկը, թեև այն չի ներկայացվել որպես անխուսափելի։ Միաժամանակ, նշվում է, որ Թրամփը ավելի ուշ հայտարարել էր, թե Իրանի արձագանքը իր համար անակնկալ է եղել։
Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, որ Իրանի պատասխան հարվածները տարածաշրջանում զարմացրել են ԱՄՆ պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնում լիովին չէին գնահատել հնարավոր էսկալացիայի ծավալը և Թեհրանի պատասխան քայլերի շրջանակը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)