Գերմանիան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը անվանել է «ՆԱՏՕ-ի վերջը»
Աշխարհ
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառումը Մերձավոր Արևելքում ռազմական գործողություն իրականացնելու համար կնշանակեր դաշինքի վերջը։ Այս մասին Handelsblatt թերթին ասել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Հերֆրիդ Մյունկլերը։
«5-րդ հոդվածի կիրառումը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը, քանի որ այդ դեպքում դաշինքը պաշտպանականից կվերածվի հարձակողականի», - ընդգծել է պրոֆեսոր Մյունկլերը։
Բեռլինի համալսարանի պրոֆեսորի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած անդամ կարող է հարձակվել ցանկացած այլ երկրի վրա և, դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում՝ օգնություն խնդրել ամբողջ դաշինքից։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)