Զելենսկին կասկածի տակ է դրել Patriot-ի արդյունավետությունը իրանական դրոնների դեմ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարող լիարժեք կանգնեցնել իրանական Shahed տեսակի դրոնների զանգվածային հարձակումները։ Նրա խոսքով՝ նման պայքարը տնտեսապես և տեխնիկապես անհավասար է։
Զելենսկին ընդգծել է, որ մեկ դրոնը շուրջ 40 անգամ ավելի էժան է, քան Patriot համակարգի հրթիռը, ինչի պատճառով անհնար է մրցակցել արտադրության արագությամբ և ծախսերով։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ հազարավոր համակարգերը չեն կարող արդյունավետորեն դիմակայել տասնյակ հազարավոր դրոններին։
Ուկրաինայի նախագահը առաջարկել է միավորել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի պաշտպանել երկինքը զանգվածային հարձակումներից։ Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստ է փոխանակել իր դրոն-կալանիչները Patriot համակարգերի հրթիռների դիմաց։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)