Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին Միրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.Ղազարյան Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ Ղազինյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը TRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ Միրզոյան Ադրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկա Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդար TRIPP-ի երթուղու չափերն ու կանգառների հարցը դեռ հստակեցված չեն․ Միրզոյան Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մшhը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը՝ հիշելով նրա Հայաստան այցը 

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը։

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այս ծրագրով Կառավարությունը ֆինանսավորելու է նոր առնվազն 1417 տան կառուցում՝ մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այն նախատեսված է 3 խումբ շահառուների համար։ Առաջին խումբը մոտ 400 շահառուներն են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Վերջիններս այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր չափանիշները և շինթույլտվությունը ստացել են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը և այն քաղաքացիները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել կամ հողամասի սեփականության իրավունքն են գրանցել։

Սահմանվել են 774 նոր քվոտաներ նաև այն բնակավայրերի համար, որտեղ բնակչության թվի համամասնության 10 տոկոսից քիչ տներ են կառուցվել: Այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններից բացի, նախատեսվում է, որ ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 12 ամիսներին հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Ըստ նախարարի՝ այն կնպաստի համաչափ տարածքային զարգացման ապահովմանը։

Վարչապետը ներկայացրել է բնակավայրերը։ Այսպիսով՝ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Այգեձոր բնակավայրում՝ 32 տուն, Այգեպարում՝ 17 տուն, Արծվաբերդում ՝ 41 տուն, Մովսեսում՝ 49 տուն, Չինարիում՝ 24 տուն, Չորաթանում՝ 13 տուն, Պառավաքարում՝ 17 տուն, Վերին Կարմիրաղբյուրում՝ 34 տուն, Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան բնակավայրում՝ 10 տուն, Ոսկեվանում՝ 21 տուն, Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ բնակավայրում՝ 79 տուն, Կայան ավանում՝ 10 տուն, Վազաշենում՝ 14 տուն, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան բնակավայրում՝ 10 տուն, Խնձորեսկում՝ 12 տուն, Շուռնուխում՝ 10 տուն Որոտանում՝ 10 տուն, Կապան խոշորացված համայնքի Բարգուշատ բնակավայրում՝ 10 տուն, Գեղանուշում՝ 10 տուն, Գոմարանում՝ 10 տուն, Դավիթ Բեկում՝ 16 տուն, Դիցմայրիում՝ 10 տուն, Եղվարդում՝ 10 տուն, Խդրանցում՝ 10 տուն, Ծավում՝ 10 տուն, Կաղնուտում՝ 10 տուն, Ճակատենում՝ 10 տուն, Ներքին Հանդում՝ 10 տուն, Շիկահողում՝ 10 տուն, Սզնակում՝ 10 տուն, Սյունիքում՝ 10 տուն, Սրաշենում՝ 10 տուն, Վարդավանքում՝ 10 տուն, Ուժանիսում 10 տուն, Տաթևի Խոտ գյուղում՝ 10 տուն, Տեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրում՝ 10 տուն, Խնածախում ՝ 19 տուն, Խոզնավարում՝ 10 տուն, Կոռնիձորում՝ 19 տուն, Վաղատուրում՝ 10 տուն, Տեղում՝ 25 տուն, Քարաշենում՝ 10 տուն, Գեղարքունիքի մարզի Ճամբարաի խոշորացված համայնքի Վահան բնակավայրում՝ 21 տուն, Վարդենիսի Ներքին Շորժա բնակավայրում՝ 10 տուն, Նորաբակում՝ 10 տուն, Վերին Շորժայում՝ 10 տուն, Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքի Բարձրուն բնակավայրում՝ 10 տուն, Խնձորուտում՝ 11 տուն։

16 մլն դրամի ծրագիրը կվերաբացվի նաև այն բնակավայրերում, որտեղ 300 դպրոց ծրագրով կառուցված կամ կառուցվող դպրոցներն ունեն աշակերտների համալրվածության խնդիր, ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Նախատեսվում է այնքան քվոտա տրամադրել, որպեսզի համալրվածությունը բերվի 20%-ի։ Ըստ նախարարի՝ խոսքը 243 քվոտայի մասին է։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ծրագրի հիմնական պայմաններից բացի, ընտանիքը պետք է ունենա նաև առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այդ բնակավայրերը։ Այսպես՝ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Լուսակն բնակավայրում՝ 13 տուն, Հացաշենում՝ 10 տուն, Սորիկում՝ 10 տուն, Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Ավազան բնակավայրում՝ 10 տուն, Արփունքում՝ 10 տուն, Մարտունի խոշորացված համայնքի Լեռնահովիտ բնակավայրում՝ 14 տուն, Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքի Գոմք բնակավայրում՝ 14 տուն, Արենի խոշորացված համայնքի Չիվա բնակավայրում՝ 19 տուն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում՝ 10 տուն, Աճարկուտում՝ 10 տուն, Նոյեմբերյանի Դովեղ բնակավայրում՝ 11 տուն, Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Հագվի բնակավայրում՝ 10 տուն, Ամոջում՝ 10 տուն, Տաշիր խոշորացված համայնքի Մեդովկա բնակավայրում՝ 18 տուն, Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Գորայք բնակավայրում՝ 20 տուն, Ծղուկում՝ 15 տուն, Իշխանասարում՝ 17 տուն և Շաքիում՝ 22 տուն։

Ընդգծվել է, որ առաջին փուլով ծրագրում ընդգրկվել է 2319 ընտանիք. Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում՝ 41 տուն, Այգեձորում՝ 29 տուն, Ներքին Կարմիրաղբյուրում՝ 34, Վերին Կարմիրաղբյուրում՝ 15, Չորաթանում՝ 12, Պառավաքարում՝ 26, Չինարիում՝ 6, Մովսեսում՝ 1, Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ բնակավայրում՝ 4, Բերքաբերում՝ 103, Կիրանցում՝ 58, Այգեհովիտում՝ 179, Սարիգյուղում՝ 118, Սևքարում՝ 174, Վազաշենում՝ 8, Ծաղկավանում՝ 50, Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս բնակավայրում՝ 59, Բարեկամավանում՝ 1, Ոսկեվանում՝ 14, Ոսկեպարում՝ 56, Կողբում՝ 277, Կոթիում՝ 69, Բերդավանում՝ 181, Դովեղում՝ 15, Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրում՝ 51, Խնձորեսկում՝ 39, Ներքին Խնձորեսկում՝ 8, Բարձրավանում՝ 1, Հարթաշենում՝ 18, Կապան խոշորացված համայնքի Ճակատեն բնակավայրում՝ 2, Ծավում՝ 1, Շիկահողում՝ 1, Դավիթ Բեկում՝ 3, Ագարակում՝ 4, Եղվարդում՝ 3, Սյունիքում՝ 9, Վարդավանքում՝ 1, Խդրանցում՝ 1, Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարում՝ 1, Քարաշենում՝ 9, Կոռնիձորում՝ 9, Տեղում՝ 32, Վաղատուրում՝ 2, Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրում՝ 10 տուն , Տաթև խոշորացված համայնքի Խոտ բնակավայրում՝ 20, Վայոց ձորի Արենի բնակավայրում՝ 221 տուն, Խաչիկում՝ 41, Վայքի Գոմք բնակավայրում՝ 27, Բարձրունիում՝ 5, Սերսում՝ 6, Խնձորուտում՝ 2, Նոր Ազնաբերդում՝ 2, Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում՝ 74 տուն, Ազատում՝ 15, Կութում՝ 8, Ներքին Շորժայում՝ 1, Վերին Շորժայում՝ 2, Ճամբարակի Վահան բնակավայրում՝ 8, Արարատ խոշորացված համայնքի Երասխում՝ 75, Պարույր Սևակում՝ 70 տուն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ ՄուրադյանըԱրքայազն Հարրին խոսել է Մեծ Բրիտանիա վերադառնալու պատճառների մասինTRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ ՄիրզոյանԱդրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկաՌուբիոն հրաժարվել է բացահայտել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդարTRIPP-ի երթուղու չափերն ու կանգառների հարցը դեռ հստակեցված չեն․ ՄիրզոյանԵվրահանձնաժողովը կարող է ընդլայնել երկրների լիազորությունները միգրանտների հոսքի պայմաններումՈղբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մшhըԱրմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը՝ հիշելով նրա Հայաստան այցըՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականներըFT. Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. ՄիրզոյանԱրաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Լիլիթ Ստեփանյանը մանդատը վայր կդնի և կնշանակվի Կոտայքի մարզպետ Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելուԱրարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի․ «Առավոտ»-ը մանրամասներ է հրապարակելԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածունՌուբիոն ասել է, որ Ուկրաինայի հարցով Օսլոյի բանակցությունները առանց անակնկալների են անցելԱդրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահինՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում. կա վիրավոր․ որոնվում են 2 անչափահաս կասկածյալներըAxios. Ուիթքոֆը Ռուսաստանին կներկայացնի եռակողմ բանակցությունների առաջարկ #ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծըՋրատար է վթարվել. 24-ժամյա ջրանջատում կլինիՄոտոցիկլետավարների խախտումների պատճառով 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածքԳիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց, երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու. ՇարմազանովԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նախկին պարտավորությունների կատարումը թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը Թրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում բողոքի ցույցերի դեմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներԱնդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ Նար-Դոս փողոցում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ըՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետShafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի մաքսանենգության դեպքի բացահայտումը լրատվամիջոցների հրապարակումների հետ կապելու պնդումներըԱբրահամյան․ Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն էԼույս չի լինի. հասցեներ«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձԿրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակելՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Ամենադիտված