ԱՄՆ-ը թերագնահատել է Իրանի դրոնների արդյունավետությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ը լիարժեք չի գնահատել Իրանի անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը և դրանցից բխող սպառնալիքի մասշտաբը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէր այն մակարդակի, որով իրանական դրոնները կարող են կիրառվել, նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի փորձը, որտեղ անօդաչու սարքերը կարևոր դեր են խաղում։ Աղբյուրների գնահատմամբ՝ դրանց հարվածային ներուժը թերագնահատվել է։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ բանակը փորձում է արագացնել հակադրոնային համակարգերի զարգացումն ու գնումները, սակայն գործընթացը բարդանում է ֆինանսավորման դանդաղ տեմպերի պատճառով։ Փորձագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակը նոր մարտահրավեր է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)