Թրամփը քննադատել է դաշնակիցներին՝ Իրանի դեմ գործողություններին չմասնակցելու համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ դաշնակիցներին՝ Իրանի դեմ ռազմական գործողությանը մասնակցելուց հրաժարվելու համար։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը չի ցանկացել ներգրավվել գործողություններին՝ դա անվանելով «միակողմանի համագործակցություն», որտեղ ԱՄՆ-ը պաշտպանում է մյուսներին, բայց փոխադարձ աջակցություն չի ստանում։ Նա նաև ընդգծել է, որ նման դիրքորոշում ունեն նաև Ճապոնիան, Ավստրալիան և Հարավային Կորեան։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը արդեն հասել է զգալի ռազմական արդյունքների և այլևս չի կարիք ունի դաշնակիցների օգնությանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է ինքնուրույն շարունակել իր գործողությունները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)