Թրամփը հայտարարել է Իրանի զինված ուժերի ոչնչացման մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ը լիովին ջախջախել է երկրի զինված ուժերը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ ոչնչացվել են Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև ռադարային ենթակառուցվածքները։ Նա նաև ընդգծել է, որ երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության մեծ մասը «վերացել է»։
Միևնույն ժամանակ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նոր ղեկավարությունը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը և հանդես է գալիս կոշտ պատասխան գործողությունների օգտին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)