Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին
Քաղաքական
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մարտի 17-ին հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հայկ Մամիջանյանը հյուրերին դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ:
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հայկ Մամիջանյանը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)