Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

Քննարկվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ․ ՊԵԿ-ը փոփոխություններ է մշակել

Քաղաքական

Հարկ վճարողների շրջանում փաստաթղթավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման ու վճարման հետ կապված գործնականում առաջացել են խնդիրներ, որոնք էլ Պետական եկամուտների կոմիտեն գույքագրել եւ համապատասխան փոփոխություններ է մշակել: Հարկային օրենսգրքում նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Առաջին խնդիրը վերաբերում է ապրանքի վերադարձի կարգավորումներին: Գործող օրենսդրությամբ որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ, օրինակ` պիտանիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում ապրանքի վերադարձը ձեւակերպվում է որպես հետվաճառք, որը խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը: Առաջարկվում է գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի բոլոր այն դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձի:

Ներկայումս ՀԴՄ-ով վաճառքների հետվերադարձի դեպքում ճշգրտման տարբերակված մոտեցումներ են նախատեսված, մասնավորապես` հարկային հաշիվներով վերադարձի դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի ճշգրտումները ներառվում են ճշգրտման անցում, իսկ ՀԴՄ-ով վերադարձի դեպքերում` վաճառքի գործարքի անցում, որի դեպքում հետ գնալու եւ հաշվետվությունը ճշտելու կարիք է առաջանում: Առաջարկվում է ՀԴՄ-ով ձեռքբերումների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտումները, երբ նվազում են ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները, արտացոլվեն գործարքի ճշգրտման տվյալ ժամանակաշրջանում: Սա հիմնականում վերաբերում է ԱԱՀ-ով հարկ վճարող մոտ 37.000 տնտեսավարողի:

Վերանայվում է չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռք բերողի կողմից ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու կանոնը:

Հստակեցվում է, որ գյուղարտադրանք արտադրողները մինչեւ ԱԱՀ-ի շեմը գերազանցելը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների մասով ԱԱՀ չեն վճարի, իսկ այլ գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ կվճարեն միայն այդ գործարքների մասով:

Պարզեցվում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար ԱԱՀ-ի վճարման կանոնները: Խոսքը հատկապես մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին է վերաբերում: Այդ կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով առաջարկվում է սահմանել, որ վերջիններս ԱԱՀ վճարեն նաեւ այն դեպքերում, երբ ԱԱՀ-ով գործարք կատարեն ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների հետ: Նրանց համար բոլոր դեպքերում ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջանը մեկ եռամսյակն է, կան դեպքեր` ամսական է:

Կվերանայվի դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների` համախառն եկամտից նվազեցման նորման` սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող չափով: 80 կաթնամթերք արտադրողի է վերաբերում այս կարգավորումը:

Խոսելով տնտեսական զարգացման միտումների եւ ստեղծված նպաստավոր հարկային միջավայրի մասին` ՊԵԿ նախագահը հավելել է, որ ընդհանուր առմամբ տնտեսությունում 5250 հարկ վճարողի ավելացում կա: «2025 թվականի դրությամբ 141.700 հարկ վճարող ունենք 2024 թվականի 136.450-ի դիմաց»,- նշել է Էդուարդ Հակոբյանը եւ փաստել, որ դա էական փոփոխություն է եւ վկայում է տնտեսության զարգացման մասին:

Արտոնությունների սահմանման բոլոր փոփոխությունները` հղմամբ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւորել է ներկայացված փոփոխությունները, փաստել, որ նախատեսվում է հարկային բեռի թեթեւացում, կպարզեցվեն տնտեսավարողների գործունեությանը վերաբերող մի շարք ընթացակարգեր: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղած առաջարկները կքննարկվեն եւ անհրաժեշտության դեպքում վերանայումներ կարվեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված