Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն հայտարարություն է արել Զելենսկու մասնակցության մասին
Քաղաքական
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ներգրավված կոռուպցիոն գործի նախաքննական վարույթում։ Ինչպես հայտնում է «РБК-Украина»-ն, այդ մասին հայտարարել է НАБУ-ի ղեկավար Սեմյոն Կրիվոնոսը։
Նրա խոսքով՝ ներկայում քննությունը վերաբերում է այլ վարկածների և տարբեր գույքերի պատկանելության ստուգմանը, սակայն Ուկրաինայի նախագահը գործի շրջանակում չի հիշատակվում։ Կրիվոնոսը հատուկ ընդգծել է, որ Զելենսկին չի հանդիսանում նախաքննական վարույթի մասնակից։
Ավելի վաղ՝ մայիսի 11-ին, Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները կասկածանք էին առաջադրել Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին՝ ապօրինի ստացված եկամուտների լվացման կոռուպցիոն սխեմային մասնակցելու գործով։ Գործը շարունակում է լայն արձագանք ստանալ ուկրաինական քաղաքական դաշտում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը