Բժիշկը բացատրել է՝ ինչու է աճում անքնությամբ տառապողների թիվը
Հասարակություն
Քնի մասնագետ Սոֆիա Չերկասովան հայտարարել է, որ վերջին տասնամյակներում մարդկանց քնի տևողությունը զգալիորեն նվազել է, իսկ անքնության բողոքները՝ աճել։ Նրա մեկնաբանությունը փոխանցում է Lenta.ru-ը։
Մասնագետի խոսքով՝ հիմնական պատճառը կյանքի ռիթմի փոփոխությունն է․ մարդիկ ավելի ուշ են քնում, երկար ժամանակ են անցկացնում էկրանների առաջ և գրեթե մշտապես առցանց են մնում։ Սա հատկապես նկատելի է դեռահասների և թվային միջավայրում ակտիվ մարդկանց շրջանում, որոնց մոտ քնի որակը առավել արագ է վատանում։
Բացի այդ, քնի վրա ազդում են նաև արտաքին գործոնները՝ սենյակի լուսավորությունը, բարձր ջերմաստիճանը և աղմուկը, որոնք խանգարում են օրգանիզմի լիարժեք հանգստին։ Բժիշկը ընդգծում է, որ կարևոր է նաև հարմարավետ անկողինը, քանի որ անհարմար ներքնակն ու բարձը կարող են առաջացնել հաճախակի արթնացումներ և խորացնել անքնության խնդիրը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու