Համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք. Փաշինյանը
Քաղաքական
Մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու հնարավորություն չի լինի դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը:
«Ես համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև ես ԱԺ-ում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերույթունները շփոթում ենք ամուսնության հետ: ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Մենք ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ ենք, ինչպես՝ մյուսները, քանի մենք դեռ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումներին»,- արձագանքեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ քան դեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չի առաջացել, չեն պատրաստվում այդ հարցը դնել հանրաքվեի:
Ըստ Փաշինյանի՝ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ իրենք հարգանքով են վերաբերվում ԵԱՏՄ գործընկերներին:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ նպատակ չունեն վնասելու ՌԴ-ի շահերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում