ԱՄՆ-ն իր զորքերը դուրս չի բերի Եվրոպայից իր ազդեցությունը ընդլայնելու համար․ Ստուբ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները դուրս չի բերի իր զորքերը Եվրոպայից, քանի որ իրեն անհրաժեշտ են բազաներ մայրցամաքում իր ազդեցությունը գլոբալ մակարդակով տարածելու համար։ Այս կարծիքը հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Եթե ամերիկացիները ցանկանում են տարածել իրենց ուժը Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի նման տարածաշրջաններում, նրանց այստեղ անհրաժեշտ են ամուր բազաներ», - ասել է ֆինլանդիայի առաջնորդը։
Քաղաքական գործիչը ենթադրել է, որ ամերիկյան ռազմական կոնտինգենտը Եվրոպայում է ոչ թե բնակչությանը պաշտպանելու, այլ Միացյալ Նահանգներին համաշխարհային տերություն դառնալու հնարավորություն տալու համար։
Այս առումով՝ Ստուբը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իրենց երկրների անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում