Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյուքները։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իհարկե, հասկանում ենք, ովքեր են ՍԴ-ում որոշումներ կայացնողները, բայց դա անհրաժեշտ գործընթաց է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին. կարծում ենք այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։
«Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։
Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր