ԱՄՆ-ի ավիակրի վրա հրաձգության հետևանքով զոհվել է նավատորմի զինծառայող
ԱՄՆ
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Նյուպորտ-Նյուս քաղաքում կայանված John F. Kennedy ավիակրի վրա հրաձգության դեպք է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Stars and Stripes-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցչին։
Տեղեկությունների համաձայն՝ հունիսի 6-ի վաղ առավոտյան արտակարգ ծառայությունները ժամանել են դեպքի վայր՝ նավի վրա հրազենի կիրառման մասին ահազանգից հետո։ Միջադեպի հետևանքով զոհվել է ռազմածովային ուժերի ավագ ենթասպա Ջեսի Բրասվելը։
Հաղորդվում է նաև, որ ևս մեկ նավաստի վերցվել է կալանքի տակ մինչև դատական գործընթացը, սակայն նրա նկատմամբ մեղադրանքներ առայժմ չեն առաջադրվել։ Դեպքի հանգամանքները պարզում է ԱՄՆ ռազմածովային ուժերի քրեական հետաքննության ծառայությունը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր