2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են
Արտակարգ Պատահար
Հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի շտապ օգնության խումբը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 2-ամյա Կ․ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաններին երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Կ․ Հ․-ն հայտնել է, որ իր անուշադրության պատճառով, հունիսի 7-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց լոգարանում դուստրը վերցնելով ացետոնով լի տարան խմել է, ինչի հետևանքով ստացել է թունավորում։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ