15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները 24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են 

Ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել հաշվարկներում, չիրականացնել իր բոլոր նպատակները, բայց ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է: Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Քննարկում ենք պատճառները, ոչ թե հետևանքները

Ինչու որոշեցի հիմա խոսել

Ալեն Սիմոնյանի ակնարկը

Հանրային հեռուստաընկերության եթերում կամ այլ հարթակներում հաճախ կարելի է լսել նման հարց․ «Լավ, չխոսենք՝ ինչ է եղել։ Ենթադրենք՝ այս պահին դուք եկաք իշխանության, ի՞նչ եք անելու»։

Առաջին հայացքից սա տրամաբանական հարց է։ Բայց այն հաճախ խոսակցությունը տեղափոխում է հետևանքների դաշտ՝ շրջանցելով գլխավոր հարցը՝ ինչո՞ւ ստեղծվեց տվյալ իրավիճակը։

Իհարկե, նման խոսույթը ձեռնտու է իշխանությանը։ Բայց արդյո՞ք այն ձեռնտու է ընդդիմությանը։

Այս ընտրություններում հավաքական ընդդիմությունը ստացել է շուրջ 540 հազար ձայն։ Սա նշանակում է, որ կես միլիոնից ավելի մարդ, անկախ իր շարժառիթներից, ընտրել է ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը։ Ավելին՝ սա ավելի մեծ թիվ է, քան 2021 թվականին ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների քանակը։

Բայց սխալ քաղաքական և հաղորդակցական որոշումները կարող են հանգեցնել նրան, որ այդ մարդկանց զգալի մասը այլևս երբեք չքվեարկի ընդդիմության օգտին։ Մի մասը պարզապես չի մասնակցի ընտրություններին, մյուս մասը կփոխի իր քաղաքական նախասիրությունները։

Հենց այդ պատճառով է, որ պատճառների մասին խոսակցությունը կենսական նշանակություն ունի։

1. Ինչո՞ւ, ի վերջո, չստացվեց քաղաքական միավորումը

Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում գոյություն ուներ ուժ, որն ուներ բացառիկ կոնսոլիդացնող ներուժ, և հնարավոր է՝ երկար ժամանակ նման հնարավորություն այլևս չառաջանա։ «Խոշոր պատկերում փոքր թերությունները չեն երևում» սա թեզ է, որը թույլ կտար միավորել այն ուժերին, որոնք առանձին վերցրած սահմանափակ ազդեցություն ունեին, բայց միասին կարող էին ձևավորել ավելի ամբողջական և ավելի հստակ քաղաքական առաջարկ։ Ավելի խոշորները ինքնուրույն ունակ էին կոնսոլիդացնել իրենց ընտրողին:

Խոսքը միայն լրացուցիչ ձայների մասին չէ, այլ որոշ չկողմնորոշված ձայներ իշխանական դաշտից ընդդիմադիր դաշտ տեղափոխելու մասին։

Իհարկե, կային նաև օբյեկտիվ խոչընդոտներ։ Ա) տևական շրջան Սամվել Կարապետյանի արգելանքի տակ լինելը , որը էականորեն բարդացնում էր քաղաքական գործընթացների կառավարումը։ Նա արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում էր խիստ սահմանափակ մարդկանց միջոցով: Իսկ արդյոք այդ մարդիկ ունեին ունակություն հասկանալ քաղաքական գործընթացների տրամաբանությունը, որքանո՞վ էին կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, որքանո՞վ էին նրանց շարժառիթները պայմանավորված քաղաքական արդյունքով, ոչ թե սեփական հաշվարկներով։

Բ)Ակնհայտ էր նաև, որ որոշ օտարերկրյա խորհրդատուներ պարզապես չէին կարող հասկանալ Հայաստանի հասարակական կառուցվածքը, ընտրողի վարքագիծը, սոցիալական տարբեր խմբերի մոտիվացիաները և տեղական քաղաքական իրականությունը։ Իսկ քաղաքական տեխնոլոգիաները, որոնք աշխատում են մի երկրում, պարտադիր չէ, որ աշխատեն Հայաստանում։

2. Քաղաքական խոսույթի «վերջնագրային» և «ապոկալիպտիկ» բնույթը

Երբ քաղաքական ուժը երկար ժամանակ ասում է՝ «ամեն ինչ կործանվում է», «վաղը վերջն է», «այլևս ոչինչ չի մնացել», ընտրողի մոտ ձևավորվում են նույնքան ծայրահեղ սպասումներ։

Եթե իրավիճակը ներկայացվում է որպես վերջին ճակատամարտ, ապա մարդիկ սկսում են սպասել վերջին ճակատամարտին բնորոշ արդյունքների։

Երբ այդ արդյունքները չեն լինում, հիասթափությունն անխուսափելի է դառնում։

Քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե մշտական արտակարգ դրության զգացողության, այլ իրատեսական սպասումների վրա։

3. Քաղաքական մտածողության պակասը

Քաղաքական մտածողությունը բացակայություն կամ պակասը , տարբեր խորհրդատուների իրական և թաքնված ազդեցությունները ու շարժառիթները չհասկանալը, նախկին-ներկա անվերջ հակադրության մեջ խճճվելը, քաղաքական միջավայրի իներտությունը և բազմաթիվ այլ գործոններ նույնպես իրենց ազդեցությունն ունեցան։

4. Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի ոչ թե «հանունի» շուրջ, այլ «ընդդեմի» ու դրա դեմ չգտնվեց հակախաղ:

Ի՞ՆՉ ԱՆԵլ

Շարժումից քաղաքական կազմակերպություն դառնալու անհրաժեշտությունը

Կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ ձևավորել շարժում, ստեղծել էներգիա և ներգրավել մարդկանց` անկախ մոտիվացիաների ազնվությունից:

Սակայն ցանկացած շարժման առաջ մի օր կանգնում է նույն հարցը՝ ի՞նչ անել հետո։

Դադարել գործել որպես շարժում, որպիսի չմարել որպես շարժում:

Քաղաքական արդյունք ունենալու համար շարժումը պետք է դառնա իրական ինստիտուցիոնալ քաղաքական ուժ՝ կառույցներով, քաղաքական մշակույթով և որոշումների կայացման հստակ համակարգով։

Ու ԿՐԿԻՆ` ընտրողի հետ ազնիվ խոսակցության անհրաժեշտությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ակնարկեց, որ ընդդիմությունը չունի ազդեցություն իր ցուցակների վրա և անգամ եթե ունենա, ապա իրենք կանեն այնպես, որ գան այլ ուժեր ` նկատի ունի օրենք փոխելու կամ այլ ուղիով: Ես կարող եմ անել պնդում, որ ընտրությունների խորապատկերի այնպիսի աղճատում, ինչպիսին, օրինակ, 340.000 ձայն ստացած ուժի ձայները 30000 ուժ ունեցողի տալն է, լուրջ խնդիր է , բայց ես ձեր որոշման բեռը ինձ վրա չեմ վերցնի: Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, կարող է սխալվել հաշվարկներում, կարող է չիրականացնել իր բոլոր նպատակները։ Բայց ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է։

Ինչո՞ւ եմ ես այս ամենի մասին խոսում

Այս հարցը, վստահ եմ, այսօր շատերը տալիս են՝ երբեմն նյարդայնությամբ, երբեմն հեգնանքով, երբեմն էլ անկեղծ տարակուսանքով։

Հինգ տարի քաղաքական գործընթացների մասին չեմ խոսել՝ համարելով, որ արդյունավետ չեմ լինելու։ Լռել եմ՝ լինելով անհամաձայն իշխանության քաղաքականության հետ։ Լռել եմ՝ լինելով անհամաձայն նաև ընդդիմության գործունեության արդյունավետության հետ։

Ես էլ, ինչպես շատ ուրիշներ, եղել եմ այն միջավայրի մի մասը, որը հաճախ ավելի շատ ապրել է կուլիսային խոսակցություններով ու որոշումներով, քան բաց քաղաքական բանավեճով։

Եվ հենց այդ պատճառով, անցնելով իմ բաժին քաղաքական քավարանի միջով, վերանայելով բազմաթիվ մոտեցումներ, դասեր քաղելով սեփական սխալներից ու հետևություններ անելով, այսօր փորձում եմ իմ համեստ լուման ներդնել քաղաքական միջավայրի առողջացման գործում։

Հ.Գ. Պետք է վերացվի հանրային բանավեճում առկա շատ վատ սովորություն․ փաստարկներին պատասխանելու փոխարեն սկսում ենք քննարկել փաստարկ ներկայացնող մարդուն։ Հռետորաբանության մեջ սա հայտնի է որպես ad hominem և appeal to motive մոլորություն, երբ «արդյո՞ք սա ճիշտ է» հարցը փոխարինվում է «ինչո՞ւ է նա սա ասում» հարցով։ Սա ցանկացած քննարկում վիժեցնելու եղանակ է»,-գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Մոսկվան և Անկարան քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերըՍոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործչի աշխատավարձը կբարձրանա ևս 1 միլիոն դոլարով Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի միջև հնարավոր շփումների մասին սպասվելիք գագաթնաժողովում Նյու Յորքի քաղաքապետին փորձում են թույլ չտալ մասնակցել սեպտեմբերի 11-ի հիշատակի արարողությանըFT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններումԹրամփը կպահպանի քաղաքական ազդեցությունը իր նախագահությունից հետոԹուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովումՆոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար Իրաքի տարածքային ջրերում վառելիքային նավթատար է վնասվելԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Պակիստանի ՊՆ-ը հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները անուղղակի շփումներ են պահպանում կարգավորման շուրջՀայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ԱՄԷ-ի նախազգուշացումների վերաբերյալ հրապարակումները24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Իսպանիայի վարչապետը կոչ է արել ավելի լավ պատրաստվել «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ Սեուտայում Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիրԻրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցնել այն նավերին, որոնք կխախտեն արգելքի գոտինՌուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են Իրանը մտադիր է շարունակել առանց վարանելու արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայիՃամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանըԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ
Ամենադիտված