Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Գնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ Կանադայում Հողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվել Կամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներին «Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդու ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ 

2025-ին ԱԺ բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, ճշտված բյուջեի և կատարված ծախսի միջև շեղումը՝ 118,442,500 դրամը, փոխանցվել է պետբյուջե

Իրավունք

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2025 թվականի բյուջեի կատարողականը:

Հաշվետու տարում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,072,937,000 դրամ:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ: Հաշվետու տարում Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին հատկացվել է 545,516,300 դրամ, ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 7,603,028,300 դրամ, ծախսը` 7,484,585,800 դրամ: Բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, և ճշտված բյուջեի ու կատարված  ծախսի միջև շեղումը կազմել է 118,442,500 դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե:

2024 թվականի համեմատ՝ ՀՀ ԱԺ ծախսերն ավելացել են 326,500,000 դրամով կամ  4,6 տոկոսով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մանրամասնել է Ազգային ժողովի կողմից իրականացված միջոցառումները: «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 6 մլրդ 705 մլն դրամ, ծախսը՝ 6 մլրդ 685 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99,7 տոկոսով: Ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 մլն 700 հազար դրամ:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 1 մլն 309 հազար դրամ, ծախսը՝ 987,000  դրամ: Վերապատրաստվել է 31 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 75,4 տոկոսով:

«ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման» համար նախատեսվել է 151 մլն 249 հազար դրամ, ծախսը կազմել է 145 մլն 288 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 96,1 տոկոսով: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,961,000 դրամ:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում անցկացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը 60 աշակերտների համար, նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերների հետ իրականացվել է դրամաշնորհային ծրագիր 120 մլն դրամի շրջանակում:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 134 մլն 980 հազար դրամ, ծախսը՝ 134 մլն 980 հազար դրամ, բյուջեն կատարվել է 99,9 տոկոսով:

«Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 505,308,700 դրամ, իսկ ծախսը՝ 456,082,000 դրամ: Միջոցառման  կատարողականը կազմել է 90,3 տոկոս: Շեղումը պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներով:

«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման հաստատված բյուջեով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 78,810,000 դրամ, ծախսը կազմել է 61,900 հազար դրամ, բյուջեն կատարվել է 78,5 տոկոսով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 16 մլն 900 հազար դրամ:

«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 26,324,000 դրամ: Նշված  միջոցառման շրջանակում  նախատեսվում էր մարդատար վերելակի կառուցում: Կապալառու կազմակերպության կողմից սահմանված ժամկետում աշխատանքները չեն իրականացվել, և գումարն ամբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել
Ամենադիտված