Փորձագետը կանխատեսել է նավթի գների կտրուկ աճ՝ ԱՄՆ–Իրան հակամարտության սրման դեպքում
ԱՄՆ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր ռազմական սրացման դեպքում համաշխարհային շուկայում նավթի գինը կարող է գերազանցել մեկ բարելի դիմաց 110 դոլարի շեմը։ Նման գնահատական է տվել տնտեսագետ Իգոր Յուշկովը՝ «Взгляд»-ին տված մեկնաբանությունում։
Փորձագետի խոսքով՝ եթե հակամարտությունը խորանա և Օրմուզի նեղուցի հնարավոր սահմանափակումներից բացի Իրանը սկսի հարվածներ հասցնել նաև այլընտրանքային արտահանման երթուղիներին, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստին կամ Սաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» ենթակառուցվածքին, համաշխարհային շուկայում կարող է առաջանալ նավթի մատակարարման լրացուցիչ պակասուրդ։
Յուշկովի գնահատմամբ՝ ներկայում նավթային շուկայի հիմնական հարցը մնում է այն, թե արդյոք կպահպանվի ներկա իրավիճակը, թե շուկայից դուրս կգան լրացուցիչ ծավալներ։ Նա նաև կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանից մեծ ծավալներով նավթի գաղտնի արտահանման վերաբերյալ՝ նշելով, որ առկա մոնիթորինգային տվյալները նման տեղեկությունները չեն հաստատել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել