Կրեմլը կոչ է արել իրանական հակամարտության կողմերին վերադառնալ բանակցություններին
Կրեմլը կոչ է անում իրանական հակամարտության կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Թեհրանին բանակցությունները ձգձգելու մեջ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները մտադիր է լայնածավալ հարձակում սկսել Իրանի դեմ։ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ սկսել է հարվածներ հասցնել Իրանին։ Թեհրանը պատասխանել է ամերիկյան բազաների վրա հարվածներով։
«Մենք կոչ ենք անում վերադառնալ բանակցային գործընթացին», - լրագրողներին ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն