Կիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Քաղաքական
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ղեկավարին՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների կարևորությունը։
Նշվում է նաև, որ շնորհավորական ուղերձը փոխանցվել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Հոն Չհոլի միջոցով։ Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի օրը նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում նախատեսված են ավանդական միջոցառումներ։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան