Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Սպորտ
Հունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը:
Երկրորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան