Ավստրալիայում կանցկացվեն Pitch Black զորավարժությունները՝ 19 երկրների զինված ուժերի մասնակցությամբ
Ավստրալիան կանցկացնի Pitch Black՝ «Սև կետ» 2026 միջազգային օդային զորավարժությունները, որին կմասնակցեն մայրցամաքի հյուսիսային մասի 19 երկրներից զորքեր՝ ներգրավելով ավելի քան 100 ինքնաթիռ: Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը, որին կմասնակցեն Բրունեյի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Կանադայի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեայի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Թաիլանդի, Ֆիջիի, Ֆիլիպինների, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Ճապոնիայի զինվորականները։
Ինչպես նշել են պաշտպանության գերատեսչությունում, Pitch Black-ը Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի ամենամեծ միջազգային զորավարժությունն է:


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան