Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Գնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ Կանադայում Հողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվել Կամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներին «Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդու ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես 

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի. ԱԺ-ում քննարկվում է պետբյուջեի կատարման՝ 2025-ի հաշվետվությունը

Քաղաքական

Ազգային ժողովը հունիսի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նիստերի օրակարգը, որում ընդգրկված մի շարք օրենքների նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Հաջորդիվ խորհրդարանը սկսել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի քննարկումը:

«Այս հաշվետվության քննարկումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկայացվում է Կառավարության հնգամյա գործունեության ամփոփիչ փուլում: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն գնահատելու և արժևորելու վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված հետևողական աշխատանքը, այլև համակարգված կերպով արձանագրելու գրանցված արդյունքներն ու ձեռքբերումները, զարգացմանը միտված քաղաքականությունների արդյունավետությունը և դրանց ներդրման արդյունքում ձևավորված ինստիտուցիոնալ կարողություններն ու բարեկեցության կայուն հիմքերը»,- նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարողականը:

Ըստ նախարարի՝ հեղափոխությունից հետո, և հատկապես 2021-2026 թվականներին Հայաստանի Հանրապետության առաջընթացը տպավորիչ է և նշանակալի: «2025 թվականին ունեցել ենք 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021-2025 թվականներին արձանագրվել է միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ: Այս ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կնկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի մակարդակի»,- շեշտել է զեկուցողը:

Տնտեսական աճին զուգընթաց զգալի փոփոխություններ են կատարվել նաև տնտեսության կառուցվածքում: Ծառայությունների ոլորտը 2021 թվականի համեմատ իր դերը բարձրացրել է շուրջ 7 տոկոսային կետով: 2025 թվականին ծառայությունների արտահանումը հասել է ՀՆԱ-ում շուրջ 21 տոկոսի՝ 2021 թվականի համեմատ բարձրանալով 8,2 տոկոսային կետով:

Նախարարի խոսքով 2025 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են շուրջ 145 մլրդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ  հասնելով ՀՆԱ-ում 6,2 տոկոսի, իսկ 2021 թվականի համեմատ էլ ավելացել են ավելի քան 3,2 անգամ:

«Կապիտալ ծախսերի աճին զուգահեռ ոչ միայն չի աճել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը, այլ հակառակը՝ նվազել է՝ 2021 թվականի 25,9 տոկոս մակարդակից հասնելով 23 տոկոսի: Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ենք սկսել ներդրումներն ուղղել ապագային և ավելի քիչ ենք սպառում ներկայիս կարիքների համար»,- պարզաբանել է Վահե Հովհաննիսյանը:

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի դեֆիցիտը պահպանվել է միջինում 3,2 տոկոս մակարդակում, իսկ  եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 2  տրիլիոն 725 մլրդ դրամ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 334 մլրդ դրամով:

Նախարարը մանրամասն ներկայացրել է արձանագրված ցուցանիշներն ու ձեռքբերումները, պատասխանել պատգամավորների հարցերին:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 2025 թվականի պետական բյուջեով կատարված կապիտալ ներդրումներին՝ որպես կայուն ու երկարաժամկետ տնտեսական զարգացման էական գործոնի: Նա նշել է, որ կապիտալ ծախսերի ավելացումը ինչպես նաև կատարվող ներդրումների որակի ու արդյունավետության բարձրացումը շարունակել են մնալ Կառավարության առաջնահերթությունների թվում նաև 2025 թվականին: Հաշվետու տարում կապիտալ ծախսերը զգալիորեն աճել են՝ կազմելով 702,5 միլիարդ դրամ, որը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է շուրջ 145 միլիարդ դրամով կամ 26 տոկոսով: Շարունակել են էականորեն աճել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում կատարված կապիտալ ներդրումները, որոնք 2025 թվականին կազմել են 283,5 միլիարդ դրամ՝ 2024 թվականի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 58 միլիարդ դրամով:

Տիգրան Խաչատրյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական և սոցիալական ինտեգրման միջավայրի բարելավման ուղղությամբ տարված աշխատանքների մասին:

Փոխվարչապետն իր ելույթը եզրափակել է արդյունավետ հանրային կառավարման համակարգի կայացմանն ուղղված այն գործընթացներով, որոնք իրականացվել են 2025 թվականի ընթացքում և առաջիկա տարիներին էական ազդեցություն կունենան հանրային կառավարման ու մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործում:

Այնուհետև իր ղեկավարած գերատեսչության ծախսային ծրագրերն ու միջոցառումները ներկայացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որից հետո հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը մանրամասնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է
Ամենադիտված