Զելենսկին մերժել է Մակրոնի խնդրանքը՝ երկարաձգել մասնակցությունը G7 գագաթնաժողովին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկից՝ ավելի երկար մնալ Ֆրանսիայում անցկացվող G7 գագաթնաժողովում։ Այդ մասին հայտնում է New York Post-ը։
Ըստ հրապարակման՝ Զելենսկին հայտնել է, որ իրեն սպասում են Բրյուսելում՝ ենթադրաբար Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցության գործընթացի հետ կապված քննարկումների համար։
Դրանից հետո Մակրոնը հետաքրքրվել է՝ արդյոք Զելենսկին համաձայնեցրել է առանձին հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հաղորդվում է, որ ուկրաինական կողմը բացասական պատասխան է տվել։
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին, որ Թրամփը չի նախատեսում առանձին բանակցություններ վարել Զելենսկու հետ, սակայն չեն բացառել առաջնորդների ոչ պաշտոնական շփումը գագաթնաժողովի ընթացքում։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան