Նեթանյահուն ամփոփել է Իրանի դեմ պատերազմի արդյունքները
Քաղաքական
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել Իրանի կողմից միջուկային սպառնալիքը։ Այդ մասին հաղորդել է նրա մամուլի ծառայությունը։
Նեթանյահուի խոսքով՝ իրականացվել է Իսրայելի պատմության ամենախոշոր հարձակողական օդային գործողությունը, որի ընթացքում թիրախավորվել են միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներ, ռազմական ենթակառուցվածքներ, հրթիռային կարողություններ և այլ ռազմավարական ուղղություններ։
Նրա պնդմամբ՝ Իրանը արագացրել էր միջուկային ծրագրի զարգացումը և փորձում էր այն առավել պաշտպանված դարձնել, սակայն գործողությունները թույլ են տվել կանգնեցնել այդ գործընթացը։
Միաժամանակ Իսրայելի վարչապետը նշել է, որ հակամարտությունը դեռ ավարտված չէ, և երկիրը պետք է շարունակի զգոն մնալ Իրանի և նրա հետ կապված ուժերի նկատմամբ Գազայում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն փորձում է հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության պայմանները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն