Զելենսկին հրապարակել է Թրամփի և Ռուբիոյի հետ հանդիպման լուսանկարները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպման կադրերը, որը տեղի է ունեցել G7 գագաթնաժողովի շրջանակում։
Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Լուսանկարներին կից Զելենսկին գրել է․ «Միշտ կարևոր է համակարգել դիրքորոշումները»։
Ավելի վաղ Կրեմլում մեկնաբանել էին Զելենսկու՝ Վլադիմիր Պուտինին G7 գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու առաջարկի վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ պաշտոնական ուղիներով նման առաջարկ Մոսկվան չի ստացել։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան