Մելանյա Թրամփի կերպարը UFC մրցաշարում քննարկումների թեմա է դարձել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ուշադրության կենտրոնում է հայտնվել UFC մրցաշարի ժամանակ իր ընտրած կերպարի պատճառով։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
56-ամյա առաջին տիկինը միջոցառմանը ներկայացել է սև մարմնին ընդգծող զգեստով, որի վրա կրել է Dolce & Gabbana ապրանքանիշի կաշվե բաճկոն։ Կերպարը լրացրել են Christian Louboutin-ի կոշիկները և ադամանդե խաչով վզնոցը։
Հրապարակման ընթերցողները տարբեր կարծիքներ են հայտնել նրա արտաքին տեսքի վերաբերյալ։ Մի մասը քննադատել է ընտրած ոճը՝ այն համարելով չափազանց արտահայտիչ կամ ոչ այնքան համապատասխան միջոցառմանը, մյուսները, հակառակը, բարձր գնահատել են նրա ոճն ու արտաքին տեսքը։
Ավելի վաղ քննարկումների առիթ էր դարձել նաև Թրամփի կրտսեր որդու՝ Բերոնի նոր կերպարը, որով նա ներկայացել էր նույն մրցաշարին։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան