Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինայի համար կարևոր է մինչև ձմեռ առաջընթաց գրանցել բանակցություններում
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում կարևոր է արդյունքի հասնել մինչև հաջորդ ձմռան սկիզբը՝ հաշվի առնելով նախորդ ձմռան ծանր հետևանքները երկրի համար։
Նրա խոսքով՝ անցած ձմեռը չափազանց բարդ էր Ուկրաինայի համար, և Կիևը չի ցանկանում կրկին բախվել նման իրավիճակի։
Զելենսկին նաև նշել է, որ պատրաստ էր հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում, իսկ ապագա հնարավոր բանակցությունների վայրերի շարքում նշել է Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքի երկրները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն առաջարկել էր Պուտինին հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակում՝ խաղաղ կարգավորման հարցերը քննարկելու նպատակով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջնորդների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան