Ավարտվել է Baza-ի գլխավոր խմբագրի նկատմամբ գործի նախաքննությունը
Քաղաքական
Baza Telegram ալիքի գլխավոր խմբագիր Գլեբ Տրիֆոնովի և նրա գործընկեր Տատյանա Լուկյանովայի նկատմամբ իրականացվող նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է լրագրողի պաշտպան Ալեքսեյ Միխալչիկը։
Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտի մասին հայտարարվել էր դեռ անցած շաբաթ, իսկ այժմ կողմերն ավարտում են քրեական գործի նյութերին ծանոթանալու գործընթացը։
Գործի նյութերի համաձայն՝ մեղադրվողները համագործակցում են քննության հետ և ընդունել են իրենց մեղքը։
Տրիֆոնովն ու Լուկյանովան ձերբակալվել էին 2025 թվականի ամռանը։ Քննության վարկածով՝ նրանք շուրջ երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին կաշառք են տվել օպերատիվ և բացառիկ տեղեկություններ ստանալու նպատակով։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել