Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Գնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ Կանադայում Հողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվել Կամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներին «Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդու ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում 

Վարորդական իրավունքի վերականգնման դեպքում կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով․ ՆԳ նախարար

Իրավունք

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթի հիմքում քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկներն են, ինչի արդյունքում մշակվել է բալանսավորված օրենսդրական լուծում։

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։

Նոր ընթացակարգով նախատեսվում է՝

1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,

2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,

3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով,

4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:

Սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թ. հունվարի 1-ից հետո զրկված անձինք միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը առանց որակավորման քննությունների, համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ 1 տարի փորձաշրջանով։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու դեպքում վերականգնման ռեժիմը կիրականացվի բացառապես տեսական և գործնական քննությունների վերահանձնման եղանակով։

ՆԳ նախարարի խոսքով՝ կարգավորմամբ կարճ ժամանակահատվածով սահմանվում է փորձաշրջան, որի ընթացքում վարորդին տրամադրվում են սահմանափակ թվով բալեր, եթե փորձաշրջանի ընթացքում վարորդն իր վարքագծով ապացուցում է, որ ունակ է պատշաճ վարելու, ապա նշված ժամանակահատվածի ավարտից հետո նա վերադառնում է 13 բալային համակարգին։

Ներկայացնելով նախաձեռնությունը՝ Արփինե Սարգսյանը շեշտել է․

1) վարելու իրավունքից զրկված վարորդները զրկվել են օրինաչափ կերպով՝ Պարեկային ծառայության աչալուրջ ծառայության արդյունքում,

2) ՆԳ նախարարությունը շարունակելու է խիստ վերահսկողությունը թե՛ վարորդական իրավունքի տրամադրման, թե՛ Պարեկային ծառայության գործունեության շրջանակում, և որևէ կոմպրոմիսային լուծում չի նախատեսվում,

3) կարգավորումը վերաբերում է բացառապես մոդելի փոփոխությանը և նպատակ ունի երթևեկություն վերադարձող անձին տրամադրել անհրաժեշտ հնարավորություններ՝ միաժամանակ ապահովելով բավարար վերահսկողական և հակակշռող մեխանիզմներ՝ նրա վարքագիծը պատշաճ գնահատելու համար․ չարաշահումների դեպքում անձը կրկին դուրս կբերվի երթևեկությունից, և նրա նկատմամբ կկիրառվի ավելի խիստ գործիքակազմ։

Արփինե Սարգսյանը կրկին հիշեցրել է, որ որոշումը վերաբերում է բացառապես ոստիկանության կողմից վարչարարության հետևանքով զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնմանը և չի տարածվելու ՀՀ դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեկան, հեգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործումով պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ կամ առողջական վիճակով պայմանավորված դեպքերին առնչվող՝ վարելու իրավունքից զրկման որոշումներին:

Նախարարը նաև ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը ցանկացած փոփոխությունից հետո շարունակելու է մոնիթորինգը։ Եթե կիրառման ընթացքում արձանագրվի, որ կա լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն, նախարարությունը կշարունակի կատարելագործել համակարգը։

Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա
Ամենադիտված