Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ COP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելի Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Մենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակում Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը 

Արմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ:

Նախ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին, ինչն աննախադեպ արդյունք էր հայկական սպորտի համար: Այն հպարտությունը, որ մեր երկիրը վերջապես եվրոպական առաջատարների հետ նույն շարքում է, ինչպես նաև այդ օրերին ապրածս հուզմունքն ու էմոցիաները, մաղթում եմ բոլոր մարզասերներին:

 

Ապա տեղի ունեցավ էլ ավելի կարևոր ու շատերի համար անհավանական մի իրադարձություն. մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին:

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս համատեղ աշխատանքի համար։ Արձանագրելով, որ եղել են թե՛ հաջողություններ և թե՛ ձախողումներ՝ հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շատ դեպքերում հաշտ չեմ եղել կայացված որոշումների հետ, բայց մշտապես առաջնորդվել եմ հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը: Կարող եմ փաստել, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները, և սա արդեն անշրջելի իրողություն է: Վստահ եմ՝ մոտ ապագայում կտեսնենք նաև ազգային հավաքականի վերելքը, ինչի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Մեր երկրին ցանկանում եմ ամուր ու անսասան խաղաղություն, իսկ հայկական սպորտին ու ֆուտբոլին՝ նորանոր հաղթանակներ:

Սիրով՝ Արմեն Նիկողոսյան»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Ամենադիտված