«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Իրավունք
Դատարանի որոշմամբ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է 2 ամսով:
Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 17–ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բասեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել