Կանադայի վստահ հաղթանակը կատարի նկատմամբ․ ԱԱ
Սպորտ
Ֆուտբոլի Կանադայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնություններում։ Վանկուվերում տեղի ունեցած խմբային փուլի երկրորդ տուրում կանադացիները 6:0 հաշվով պարտության մատնեցին Կատարի թիմին։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դևիդը։ Աչքի ընկան նաև անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Կայլ Լարինը, բելգիական «Անդերլեխտի» կիսապաշտպան Նաթան Սալիբան։
Սեփական դարպասը գրավեց Կատարի «Շամալի» կիսապաշտպան Մոհամադ Ալ Մանաին։
Կատարի հավաքականից 33-րդ րոպեին հեռացվեց պաշտպան Հոմամ Ալ Ամինը, 53-րդ րոպեին՝ պաշտպան Ասիմ Օմեր Մադիբոն։
B խմբում Կանադան 4 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի նաև Շվեյցարիան։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել