«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունի
Մերձավոր Արևելք
Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին Լիբանանում և պետք է դուրս բերի զորքերը. նրա ագրեսիան ձախողվել է։ Այս մասին հայտարարել է շիայական «Հըզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Քասեմը իր կողմնակիցներին ուղղված հեռուստաուղերձում, որը հեռարձակել է Al Manar հեռուստաալիքը։
«Իսրայելը օդում, ցամաքում և ծովում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելուց բացի այլ ելք չունի,- նշել է քաղաքական գործիչը»,- ասել է պաշտոնյան՝ շարունակելով, թե Իսրայելն «ունի միայն մեկ ելք՝ դուրս բերել զորքերը հստակ ժամանակացույցի համաձայն»։
«Հըզբոլլահի» առաջնորդի խոսքով՝ իսրայելական զորքերի տարհանումը թույլ կտա լիբանանյան բանակին տեղակայվել հարավային շրջաններում, նպաստել տեղահանվածների վերադարձին և վերականգնման աշխատանքներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ