ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը 

Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած վերջին օրերին իշխանությանը հաջողվեց ստանալ այն քաղաքական և տեղեկատվական տեսարանները, որոնց երկար ժամանակ ձգտում էր՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված խուզարկությունը, նրա գետնին տապալելու կադրերը, առանձնատնից առյուծների, վագրի և հարյուրավոր խրտվիլակների առգրավումը, Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, շարունակում է խիստ դժգոհ մնալ իրավապահ համակարգի աշխատանքից։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանի կուլիսային քննարկումների ընթացքում իրավապահ համակարգի գործունեությունը եղել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Փաշինյանի գնահատմամբ՝ բարձր աղմուկ հանած գործողությունները չեն փոխարինում այն արդյունքներին, որոնք ինքը ակնկալում է նախաքննական և դատավարական գործընթացներից։

Վարչապետը համարում է, որ իրավապահ համակարգը շարունակում է աշխատել դանդաղ, չի արդարացնում սպասելիքները, էլիտան շարունակում է ունենալ առավելություններ իրավապահ համակարգում, իսկ առանձին քրեական վարույթներով նախաքննության և դատական փուլերի միջև առկա ժամանակային ձգձգումները չեն համապատասխանում իր պատկերացումներին։

Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս դժգոհությունների ֆոնին իշխանության ներսում արդեն քննարկվում են նոր կադրային փոփոխություններ։

Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակետում են հայտնվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված պաշտոնյաներից ոմանց դեպքում քննարկվում է պաշտոնական տեղափոխության տարբերակը, իսկ մյուսների քաղաքական ապագայի վերաբերյալ իշխանության ներսում շրջանառվում է մեկ այլ սցենար՝ իշխանական բառապաշարով ասած՝ Ալեն Սիմոնյանի մոտ՝ «քաղաքական կապիտալ»-ում։

Իշխանության ներսում, մեր աղբյուրների պնդմամբ, վարչապետը բազմիցս նշել է, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան ապահովել ոչ միայն բարձր հանրային արձագանք ստացող գործողություններ, այլև արագ, արդյունավետ և կանխատեսելի նախաքննական ու դատավարական ընթացք։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության նոր կազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանը մտադիր է անցնել նաև դատական իշխանության հերթական վերաձևավորմանը։ Առաջիկա փուլում դատական համակարգում սպասվում են նշանակալի փոփոխություններ․ գլխիվայր պետք է շուռ տալ համակարգը՝ ընդհուպ դատավորներին կալանավորելով, նրանց լիազորությունները կասեցնելով և դադարեցնելով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Ամենադիտված