Ուկրաինայում հայտարարել են նավահանգիստներ նավերի մուտքի լիակատար դադարեցման մասին
Քաղաքական
Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Տարաս Վիսոցկին հայտարարել է, որ երկրի նավահանգիստներ նավերի մուտքը լիովին դադարեցվել է։ Նրա խոսքերը փոխանցում է «Страна.ua»-ն։
Նախարարի խոսքով՝ մինչ վերջերս ուկրաինական նավահանգիստներ օրական մուտք էր գործում 4-5 նավ, սակայն ներկայում այդ գործընթացը լիովին կանգ է առել։ Նա նշել է, որ սա նավատերերի որոշումն է, իսկ պետությունը որևէ սահմանափակում չի կիրառել։ Վիսոցկին նաև հայտնել է, որ դադարն արդեն շարունակվում է չորս օր, և դեռ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի նավերի երթևեկությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական կողմը հայտարարել է Սև ծովում և Չեռնոմորսկի նավահանգստում անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցնելու մասին մի շարք բեռնատար նավերի, որոնք, ըստ այդ հայտարարությունների, օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա