Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Սպորտ
Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում հերթական փայլուն մրցելույթը ունեցավ Աիդա Ազատյանը։ Որակավորման փուլում վաստակելով 561 միավոր հայ մարզուհին առաջին հորիզոնականով դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից:
Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին և նվաճեց եզրափակչի ուղեգիր։
Թեժ մրցակցության պայմաններում եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ դառնալով երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա