Reuters․ ԱՄՆ-ում գնորդներն ավելի հաճախ նախընտրում են սեփական ապրանքանիշի մատչելի մթերքները
ԱՄՆ
ԱՄՆ-ում գնաճի և կյանքի թանկացման ֆոնին գնորդներն ավելի հաճախ ընտրում են խանութների սեփական ապրանքանիշով (private label) վաճառվող մթերքները՝ հրաժարվելով հայտնի բրենդներից։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս միտումը վերաբերում է ոչ միայն ցածր եկամուտ ունեցողներին, այլև միջին և բարձր եկամուտ ունեցող սպառողներին, որոնք ձգտում են կրճատել առօրյա ծախսերը։
Հետազոտական NielsenIQ ընկերության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին մատչելի գներով մանրածախ վաճառողների վաճառքներն աճել են 11,6 տոկոսով, մինչդեռ ավանդական խանութներինը՝ ընդամենը 2,3 տոկոսով։ Խոշոր մանրածախ ցանցերը, այդ թվում՝ Walmart, Target, Aldi, Kroger և Dollar General, ընդլայնում են սեփական ապրանքանիշերի տեսականին՝ արձագանքելով սպառողների պահանջարկի փոփոխությանը։
Փորձագետների գնահատմամբ՝ սա ժամանակավոր երևույթ չէ, այլ սպառողական վարքագծի խորքային փոփոխություն։ Եթե նախկինում սեփական ապրանքանիշի արտադրանքը հաճախ ընկալվում էր որպես ցածր որակի, ապա այսօր այդ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է, և ավելի ու ավելի շատ ամերիկացիներ այն դիտարկում են որպես խելամիտ և տնտեսող ընտրություն։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա