ՀՀ արտգործ նախարարի տեղակալն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին՝ վերջինիս կողմից հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ։ Նա վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-պորտուգալական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով հատկապես առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներում ներկայացվածության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հեռանկարներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող