Մահացել է Իտալիայի ֆուտբոլի լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սպորտ
66 տարեկանում մահացել է Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» լեգենդար պաշտպան, աշխարհի 1982 թվականի չեմպիոն Ֆրանկո Բարեզին։ Տեղեկությունը հրապարակվել է իտալական ակումբի պաշտոնական կայքում։
«Միլանը սգում է Բարեզիի մահը։ Նրա օրինակը, ազնվությունն ու խորհրդանշական 6 համարի մարզաշապիկը հավերժ կմնան ակումբի ԴՆԹ-ի մի մասը», — նշվում է ակումբի հայտարարության մեջ, որտեղ ցավակցություն է հայտնվում նաև ֆուտբոլիստի ընտանիքին։
Բարեզին «Միլանի» կազմում հանդես է եկել 1978-1997 թվականներին՝ դառնալով Իտալիայի վեցակի չեմպիոն և երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նա նաև աշխարհի չեմպիոն է դարձել Իտալիայի հավաքականի կազմում 1982 թվականին, իսկ 1990 և 1994 թվականների աշխարհի առաջնություններում նվաճել է համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալներ։ 2025 թվականին նրա մոտ հայտնաբերվել էր թոքային հանգույց, որը հետագայում վիրահատությամբ հեռացվել էր։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող