Հետախուզվում է Դավթաշենում մեքենայից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդը
ԻրավունքՀամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժինը հուլիսի 2-ի երեկոյան ահազանգ է ստացել Դավթաշենի 2-րդ թաղամասից՝ ավտոմեքենայից կատարված գողության վերաբերյալ։ Տուժողը հայտնել է, որ անհայտ անձը պոկել և տարել է իր «Շևրոլե Վոլտ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի երեսպատոցը՝ վնասելով նաև լուսարձակը։ Պատճառված վնասը կազմել է շուրջ 250 հազար դրամ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը։ Ըստ ոստիկանության՝ գողությունը կատարել է Երևանի Տիչինայի փողոցի բնակիչ, 49-ամյա Սուրեն Կյուրեղյանը։
Սուրեն Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ոստիկանությունը խնդրում է նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիներին դիմել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին կամ զանգահարել 112։ Տեղեկություն տրամադրած անձանց գաղտնիությունը երաշխավորվում է։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը