Ռուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավար
Քաղաքական
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության (ՍՎՌ) ղեկավար։ Այդ մասին գրում է «Ուկրաինական ճշմարտություն» (Украинская правда) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիտարկում է Ումերովի թեկնածությունը արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարելու համար։ Նյութում, սակայն, նշվում է, որ այս պահին պաշտոնական որոշում դեռևս չի հրապարակվել։
Առայժմ Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել հրապարակված տեղեկությունը, իսկ հնարավոր նշանակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան