Զելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է հրադադարի երեք հնարավոր տարբերակ՝ օդային, էներգետիկ և ռազմաճակատային։ Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է «Страна.ua»-ն։
Պոդոլյակի խոսքով՝ քննարկվում են հրադադարի մի շարք ձևաչափեր, այդ թվում՝ ռազմաճակատի գծով պատերազմի սառեցման տարբերակը, որպեսզի հետագայում հնարավոր լինի անցնել ավելի բարդ բանակցությունների։
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս պահին Ուկրաինայի հետ հնարավոր «օդային հրադադարի» վերաբերյալ որևէ հստակ առաջարկ կամ պայմանավորվածություն չկա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան