Սուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարար
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Սուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարար։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է Ժաննա Անդրեասյանը։
Վերանշանակվել են նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արսեն Թորոսյանը։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ևս շարունակելու է պաշտոնավարել Գևորգ Պապոյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան