Նարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, քանի որ նման իրավական մեխանիզմ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ աշխատավարձից և պարգևավճարներից հրաժարվելու հայտարարությանը՝ Ռուբինյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ նման հնարավորություն նախատեսված չէ։
«Պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից։ Նա կարող է ստանալ գումարը և այն փոխանցել մեկ այլ անձի, բայց դա արդեն իր անձնական որոշումն է»,- ասել է նա։
Ռուբինյանը նաև արձագանքել է իր աներոջ՝ Ազգային ժողովում աշխատանքի նշանակման վերաբերյալ հրապարակումներին՝ պնդելով, որ երբեք նրան աշխատանքի չի ընդունել։
«Իմ աները, երբ աշխատում էր Ազգային ժողովում, իմ աները չէր, իսկ երբ դարձավ իմ աները, արդեն Ազգային ժողովում չէր աշխատում»,- նշել է նա։
ԱԺ փոխնախագահը հավելել է, որ, ի տարբերություն որոշ պատգամավորների, ինքը և իր խմբակցության անդամները եկամտի այլ աղբյուրներ չունեն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան