Վարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս»
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը քննադատել է այն մոտեցումները, երբ պետությունը կարող է կառավարիչներ նշանակել կամ դառնալ մասնավոր ընկերությունների բաժնետեր։
«Կա՛մ պետության կողմից նշանակվում են կառավարիչներ, կա՛մ պետությունը փայատեր է դառնում հիմնարկներում։ Այս մոդելը որտե՞ղից է վերցվել։ Կասե՞ք ինձ եվրոպական ժամանակակից մի երկիր, օրինակ՝ Շվեդիան, որն ամեն կերպ ուզում է մասնավոր ընկերություններում փայաբաժին ունենալ»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման մոտեցումներից «կոմունիզմի կամ կարմիր մշակույթի հոտ է գալիս»։
Վարդևանյանը նշել է, որ պետության մասնակցությունը մասնավոր ոլորտում պետք է քննարկվի՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու տնտեսական արդյունավետությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան